00:00:00

Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում. Փաշինյան

21:18, 16 հոկտեմբեր 2019

[caption id="attachment_187989" align="alignleft" width="297"] Besuch des Ministerpräsidenten von Armenien, Nikol Pashinyan, im Kölner Rathaus[/caption] ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ: Նա, մասնավորապես, նշել է. «Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ լրագրողներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է եւս մեկ անգամ արժեւորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը,  այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարեւորագույն գործում: Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետեւողական է եւ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի  մեր հայրենիքը հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցրել 61-րդ հորիզոնականը: Հարգելի' գործընկերներ, մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, եւ մենք  պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք եւ զարգացնենք այն: Մեկ անգամ եւս  շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ եւ մաղթում  ստեղծագործական հաջողություններ, ազատ եւ անվտանգ գործունեություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր