00:00:00

Տ. Աբրահամյան. Քաղաքական ուժերը դիրքորոշումների ճշգրտման փուլում են

17:36, 16 հոկտեմբեր 2019

Irakanum.am-ի զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: -Պարոն Աբրահամյան, Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել: Ի՞նչ իրավիճակ է ներքաղաքական դաշտում: -Քաղաքական ուժերն ու գործիչներն աստիճանաբար ակտիվանում են, նոր կուսակցություններ են գրանցվում: Մինչև տարեվերջ կուսակցությունների համար համագումարային փուլ է, քաղաքական ուժերը վերջնականորեն կձևակերպեն անելիքներն ու դիրքորոշումները: Բնական գործընթացներ են: -Սրություն սպասելի է՞, ամեն դեպքում երկու համապետական ընտրություն է սպասվում, գործող նախագահը հեռանում է իր պաշտոնից: -Նախ նշեմ, որ նախագահ Սահակյանն իր պաշտոնավարման ավարտից հետո շարունակելու է իր ակտիվ ներկայությունը անվտանգային, քաղաքական, հասարակական, մշակութային դաշտում և առհասարակ, բոլոր ուղղություններով: Ինչ վերաբերում է քաղաքական սրություններին, կարծում եմ՝ տրամաբանությունը մեզ չի լքի և քաղաքական ուժերը զերծ մնան անկայունությանը մղող գործողություններից: Ավելին՝ չնայած քաղաքական դաշտում որոշակի ընտրական ակտիվությունից, իրավիճակը ընդհանուր շատ հանգստ է: -Մի քանի անգամ մամուլում խոսվել է այն մասին, որ տարբեր ուժեր փորձում են համոզել Բակո Սահակյանին՝ 2020-ին կրկին առաջադրվելու: Նախագահ Բակո Սահակյանին շատ լավ ճանաչելով հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որոնց համար նախագահի պաշտոնավարման շարունակումը խիստ ցանկալի է՝ հաշվի առնելով իր հսկայական վաստակը, մեծ հեղինակությունն ու այն անցած ճանապարհը, որն Արցախին զարգացում և անվտանգության ամրապնդման է հասցրել, սակայն այս թեմայով նախագահն իր ասելիքն արդեն ասել է, որոշումն արդեն կայացրել է: Կրկնում եմ՝ նախագահն իր ծառայությունը կշարունակի, սակայն արդեն ոչ նախագահի կարգավիճակով: -Հնարավոր համարում ե՞ք, որ Ադրբեջանն այդ ժամանակաշրջանում փորձի ակտիվանալ սահմանին: -Չեմ կարող բացառել, հնարավոր է: irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր