00:00:00

Հանդիպում ՀՀ ոստիկանությունում /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

01:14, 16 հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն ընդունեց Կալիֆորնիայի նահանգային ասամբլեայի անդամ Արդին Նազարյանին, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանին և նրա աշխատակազմի ղեկավար Կարո Թորոսյանին։ Արման Սարգսյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց երկկողմ համագործակցությունը և դրա ընդլայնման պատրաստակամություն հայտնեց։ Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նույնպես պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ՀՀ ոստիկանությանը։ Արման Սարգսյանը նշեց, որ ոստիկանության արդյունավետ աշխատանքը պայմանավորված է նախևառաջ ծառայողների մասնագիտական ունակություններով, համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ, ինչպես և առաջավոր փորձի կիրառմամբ։ Քննարկման առարկա դարձան Հայաստանում ստեղծվելիք շարժական պարեկային ծառայության և այլ ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածության վերաբերյալ հարցեր։ Այս համատեքստում հյուրերը համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Հանդիպմանը քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր