00:00:00

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու

19:15, 15 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի վարչապետները վստահ են՝ երկու երկրների հարաբերություններն ավելի լավ ընթացք են ունենալու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպմանը նշեց, որ համատեղ աշխատանքով ավելի լավ արդյունքներ կգրանցվեն:   «Պարոն Գախարիա, շատ ուրախ եմ ձեզ ողջունելու Հայաստանի մայրաքաղաք Երևանում, որպես եղբայրական վրաց ժողովրդի վարչապետ: Ես ուրախ եմ, որ կարողացել ենք շատ ջերմ աշխատանքային հարաբերութուններ հաստատել: Հանդիպման առաջին րոպեներից արձանագրեցինք, որ ունենալու ենք բարձր մակարդակի բանակցություններ, քննարկումներ, և որ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի են լավանալու: Եթե ինձ հարցնեն, թե որը կհամարեմ վերջին մեկ ու կես տարվա ձեռքբերումները, ապա կնշեմ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների նոր մակարդակի հաստատումը, որը, համոզված եմ, մեր համատեղ աշխատանքի արդյունքում շատ ավելի լավը կդառնա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:   Վրաստանի վարչապետն իր խոսքում նշեց, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնական այցով լինել Հայաստանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր