00:00:00

Թրամփը Թուրքիայից եւ քրդերից պահանջում է թույլ չտալ, որ կալանավորված գրոհայինները փախչեն

15:46, 14 հոկտեմբեր 2019 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որպեսզի Թուրքիան եւ քրդերը թույլ չտան, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կալանավորված գրոհայինները փախչեն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «ԱՄՆ-ը պահում է ԻՊ ամենավատ կալանավորներին։  Թուրքիան եւ քրդերը չպետք է թույլ տան նրանց փախչել։ Եվրոպան պետք է նրանց վերցներ բազմաթիվ պահանջներից հետո։ Նրանք պետք է դա անեն հիմա։ Նրանք երբեք չեն գա ԱՄՆ, նրանց այստեղ չեն թողնի»,- գրել է Թրամփը Թվիթերում։ Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Անկարայի ռազմական գործողության ֆոնին ի հայտ են եկել տեղեկություններ իլիպական բանտարկյալների փախուստի մասին ԱՄՆ դաշնակից SDF կազմավորումների բանտերից։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը անցած շաբաթ լրագրողներին ասել է, որ Թուրքիայի գործողության գոտում կարող են հայտնվել ԻՊ բանտարկյալ գրոհայիններ եւ նրանց ընտանիքների անդամներ։ ԱՄՆ-ը ավելի վաղ փորձում էր մի շարք երկրներից պահանջել, որպեսզի ապահովեն իրենց քաղաքացի-գրոհայինների հայրենադարձությունը, որպեսզի նրանց դատեն հայրենիքում։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է «Խաղաղության ակունք» գործողություն սկսելու մասին Սիրիայի հյուսիսում՝ ուղղված Թուրքիայում արգելված Քրդստանի բանվորական կուսակցության եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ է հասցրել Ռաս էլ Այն քաղաքին եւ սիրիական մի շարք այլ քաղաքների երկու երկրների սահմանին։ Ավելի ուշ հայտարարվել էր վերգետնյա գործողություն սկսելու մասին։ Շաբաթ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թուրքական զինվորականները եւ սիրիական զինված ընդդիմությունը վերահսկողության տակ են վերցրել Ռաս էլ Այնը, իսկ կիրակի Anadolu գործակալությունը տեղեկացրել է Թել Աբյադ քաղաքի վերահսկման մասին։ Սիրիական իշխանությունները քանիցս դատապարտել են Թուրքիայի օկուպացիոն քաղաքականությունը Սիրիայի հյուսիսում։ Ռուսաստանը հայտարարել է, որ Թուրքիան պետք է խուսափի գործողություններից, որոնք կարող են խանգարել սիրիական հակամարտության կարգավորմանը, որը շարունակվում է 2011 թվականից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր