00:00:00

Աննա Դովլաթյանը ներկայացել է նոր կերպարով

00:40, 14 հոկտեմբեր 2019 Շոուբիզնես

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։ Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Աննան կապույտ զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Երգչուհին այն համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք է ընտրել եւ շպար։ Հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ անել Աննային։ «Հեքիաթային, անկրկնելի»,- գրել են նրանք։ Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան շրջազգեստ էր կրում, որը համադրել էր բեժ գույնի վերնազգեստի հետ։ Կերպարն ամբողջացրել էին նույն գույնի երկարաճիտ կոշիկներն ու արեւային ակնոցը։ «Երջանիկ»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր դերասանուհին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր