00:00:00

Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են. Իվետա Տոնոյան

00:27, 14 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

Հմայակ Հովհաննիսյանն այսօր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որի շրջանակներում անդրադարձել է նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գրառման մասին Slaq.a-ի հարցին ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. « Մոռացության մատնված ու հոգեվարքի մեջ գտնվող քաղաքական դիակները ժամանակ առ ժամանակ հոգեդարձության դրսևորումներ ունենում են։ Բնական է, որ սեփական ուժերով սեփական գոյության մասին չկորաղանալով հիշեցնել, պետք է փորձեն օգտագործել մեծ հեղինակություն ու հարգանք վայելող անձանց անուններ։ Սակայն նմանօրինակ ցանկացած գործողություն դատապարտված է անհաջողության։ Հոգեդարձության դրսևորումները խիստ ժամանակավոր բնույթ են կրում և դրա տրամաբանական ավարտը անփառունակ ոչնչացումն է: Ես իհարկե հասկանում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանի դեպքում ավելորդ է պարկեշտության կամ բարոյականության կոչ անել, այդ իսկ պատճառով ընդամենը հորդորում եմ զերծ մնալ սեփական ոչնչության մասին հիշեցնելու նմանօրինակ անփառունակ փորձերից ու չբարբաջել աջուձախ»:
 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31