00:00:00

Ռումինիայից ժամանած պատվիրակության հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները

17:54, 12 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին հանդիպել է Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին և Ռումինիայի հայերի մության փոխնախագահ Զարեհ Նազարյանին, ովքեր Արցախում են «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Ռումինիայում Արցախի մասին տեղեկացվածության բարձրացման, հայրենիքում և Սփյուռքում հայկական ներուժի օգտագործման, խորհրդարանական դիվանագիտության և կրթության ու մշակույթի ասպարեզում համագործակցության ծրագրերին վերաբերող հարցերի շրջանակ: Երկուստեք կարևորվել է Արցախի արտաքին կապերի ակտիվացման և ապակենտրոն համագործակցության անհրաժեշտությունը: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր