00:00:00

Այսօր Ջիվան Գասպարյանի ծննդյան օրն է

17:00, 12 հոկտեմբեր 2019

Ջիվան Արամայիսի Գասպարյան՝ նշանավոր հայազգի դուդուկահար և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.): Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ: Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականի հոկտեմբերի 12-ին։ Դժվար մանկություն է ունեցել քանի որ մայրը վաղ էր մահացել և հայրը Երկրորդ Համաշխարհային Պատերազմում զինվոր է եղել։ Այդ պատճառով էլ մեծացել է որբանոցում։ Իր ողջ կյանքում Ջիվան Գասպարյանն անընդմեջ ստեղծագործել է: Առաջին անգամ դուդուկը ձեռքն է վերցրել և նվագել 6 տարեկանում: Կոտայքի մարզի Սոլակ գյուղում ծնված երեխան շուտ է որբացել և երկար ժամանակ որբանոցում է բնակվել: Հետո աստիճանաբար սկսել է իր ուղին հարթել օժտվածության, տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ: Իսկ 1988-ից՝ ճիշտ 30 տարի առաջ, սկսվեց նաև Ջիվան Գասպարյանի հաղթարշավը միջազգային ասպարեզում: Նա հանդես է գալիս տարբեր հեղինակավոր բեմերում, բազմաթիվ հրավերներ է ստանում աշխարհահռչակ կոմպոզիտորներից ու դիրիժորներից: Գասպարյանի դուդուկի հնչյունները գրավել են նաև հոլիվուդյան աստղերին: Բազմաթիվ ֆիլմերում նրա երաժշտությունն է հնչում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր