00:00:00

Սպասվում է անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում

19:52, 12 հոկտեմբեր 2019

Հայաստանում հոկտեմբերի 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 13-ի գիշերվա առաջին կեսին Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 13-ի ցերեկը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6, 15-16-ը կբարձրանա 3-5 աստիճանով։ «Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում հոկտեմբերի 12-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +21+23: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +0+5, ցերեկը՝ +12+17, Կոտայքի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +12+27, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +20+22, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17, Լոռիում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +11+16, Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +13+18, Արագածոտնի լեռներում գիշերը`+0+5, ցերեկը՝ +12+17, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+7+9, ցերեկը՝ +21+23, Արարատում գիշերը`+6+10 ցերեկը՝ +22+24, Արմավիրում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +22+24, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +0+5, ցերեկը՝ +10+17, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը՝ +22+24, Սյունիքի հովիտներում` գիշերը`+14+18, ցերեկը՝ +19+24, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +11+26, Արցախում՝ գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +18+23 (հովիտներում՝ գիշերը՝ +10+13,  ցերեկը՝ +13+18):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր