00:00:00

Փաշինյանը ՀՀ-ում տեսնում է խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու անհրաժեշտություն

19:44, 12 հոկտեմբեր 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում խոշոր բիզնեսի իմիջն ու ընկալումը փոխելու անհրաժեշտություն է տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց հոկտեմբերի 12-ին Արագածոտնի մարզի գործարարների հետ բիզնեսին հետաքրքրող հարցեր ու ներդրումային ապագա ծրագրերի քննարկման ընթացքում:
«Խոշոր բիզնես ասելով մինչև հիմա նույնիսկ Հայաստանում հասկանում են ինչ-որ վատ բան, և սա լուրջ խնդիր է: Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը իրականում հիմա տեղի է ունենում, որովհետև սկսում են ավելի ու ավելի շատ խոշոր բիզնես ասելով հասկանալ ոչ այնքան վատ բան: Խոշոր բիզնեսը շատ կարևոր է, որ պետք է առաջնորդող դեր կատարի ու իր հետևից տանի փոքր և միջին բիզնեսը: Փոքր բիզնեսը նրա համար է, որ դառնա միջին բիզնես, միջին բիզնեսը նրա համար է, որ դառնա խոշոր բիզնես, իսկ խոշոր բիզնեսը նրա համար է, որ դառնա գլոբալ բիզնես»,- ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր