ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սասունիկում ընթացող էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում առաջարկեցին լուսանկարվել: Վարչապետը չմերժեց: Տաղավարում ցուցադրված տեսախցիկի մոտ վարչապետին ասացին.
«Հենց կասեմ՝ կշարժվեք»:Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցրեց.
«Եվ ի՞նչ»:Նրան տեղեկացրին՝ արդեն իսկ կարող է կայքից ներբեռնել իրենց այդ շարժական լուսանկարը:
«Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է»,- կատակեց վարչապետը: