00:00:00

«Հրապարակ». Փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին

15:38, 12 հոկտեմբեր 2019

Երեկ մեզ էին ուղարկել մի ձեռագիր դիմում, համաձայն որի՝ «Իմ քայլը» խմբակցության 7 պատգամավոր պատրաստվում են խմբակցությունից դուրս գալ եւ կուսակցություն ստեղծել՝ «ի շահ ժողովրդի»։ Գրության մեջ նշված էին անուն-ազգանուններ եւ ստորագրություններ, բայց փոքրիկ զննությունից, ապա ստորագրողների հետ զրույցներից պարզեցինք, որ այն կեղծ է։ Օրվա մեջ մի քանի այլ աղբյուրներից էլ ստացանք այդ թղթիկը։ Աղբյուրը պնդում էր, որ երկուշաբթի դիմումը հրապարակվելու է։ Հետո մեզ իշխանական աղբյուրից զգուշացրին, որ առաջիկայում նման «ուտեչկաներ» շատ են լինելու։ Իշխանությունների թիրախում այլեւս լրատվամիջոցներն են, որոնց խփելու են «ֆեյք-նյուզերի» հողի վրա։ Եվ հիմա որոշ «մուտիլովշչիկներ» փորձում են «սարքել» ԶԼՄ-ների գլխին, որ մամուլի դեմ քայլեր ձեռնարկելու միջավայր ձեւավորեն ու գործի անցնեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր