00:00:00

Ի՞նչ զարգացումներ կարող են լինել,  եթե Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառվեն, և Սիրիայում շարունակվեն ռազմական գործողությունները

02:11, 12 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Թուրքիան շարունակում է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում:
Հիշեցնենք` երկու օր առաջ` հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց` Թուրքիան սկսում է «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունները` ընդդեմ քրդական ուժերի:
 
Այսօր Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում 1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են: Նախարարը նշել է նաև, որ «հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի:
 
Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց՝   Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողությունները սկսելիս Թուրքիան հավակնոտ ծրագրեր   է  ունեցել, և դա ամենևին չի էլ թաքցրել Իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեռևս լռում են:
«Թուրքական բանակը որտեղ մտնում է, իր  ետևից ավերածություններ է թողնում։ Թուրքերը ասում ենխաղաղ բնակչությունը չի տուժի, բայց դա այդպես չէ։ Էթնիկ զտում է իրականացվում։ Հրետանային ու օդային հտետակոծությունից ոչ միայն դիմադրություն ցույց տվող զինյալներն են տուժել,   այլև խաղաղ բնակչությունը»,   ասաց թուրքագետը՝ նշելով՝ Թուրքիան ջանում է  իրականացնել իր վաղեմի երազանքը՝ ստեղծել Մեծ Թուրքիա․ դա նրանց տեսլականն է։
Թուրքագետի խոսքով` Թուրքիան ռազմական գործողությունները սկսելիս նախապես նաև քաղաքական ծրագրեր է մշակել՝ հիմնվելով հենց մեծ Թուրքիա ստեղծելու նպատակի վրա։ «Վերջին տարիներին արդեն իսկ բացահայտ ձևով  թուրքական որոշ շրջանակներ չեն թաքցնում, որ իրենք կասկածի տակ են դնում Լոզանի պայմանագիրը, որով նախանշվել են Թուրքիայի այսօրվա սահմանները, և անընդհատ վկայակոչում են  այդ ազգային ուխտը, որը այսօրվա Թուրքիայի  Հանրապետության հիմքում է դրված, որը ենթադրում է, որ
20-ական թվականների իրենց քարտեզը ուզում են իրականություն դարձնել, որը ներառում է նաև Սիրիայի տարածքը՝ ընդհուպ մինչև Հալեպ, քանի որ թուրքերը համարում են, որ դա Թուրքիայի տարածքն է, դա ենթադրում է՝ Կիպրոսը  ներառյալ,  ոչ միայն Արևելյան Թրակիան, այլև Արևմտյան Թրակիայի մի զգալի հատվածը, Մոուլը, Նախիջրևանը, որը ներառում է նաև Հայաստանից որոշակի հատված։ Եթե միջազգային հանրությունը թույլ տա, ապա Թուրքիան շարունակելու  է իր ռազմական գործողությունները», -  նշեց թուրքագետը։
Անուշ Հովհաննիսյկանը շեշտեց` մինչ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողություններ է իրականացնում, երկու խոշոր ու ազդեցիկ պետությունները` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն լռում են ու կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, մինչդեռ նման դեպքերում հարկավոր է պատժամիջոցներ կիրառել ու կանխել այս գործողությունները։ Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հայտարարել է, որ պատրաստ կլինի «միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև»:
Թրամփը իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ երեք տարբերակ կա՝ հազարավոր զինվորականների ուղարկել և հաղթել ռազմական ուժով, Թուրքիայի դեմ կոշտ ֆինանսական ու այլ պատժամիջոցներ կիրառել, կամ էլ փորձել միջնորդի դեր ստանձնել Թուրքիայի և քրդերի միջև՝ հակամարտության կարգավորմանը հասնելու համար։ Ավելի ուշ լրագրողների հարցերին պատասխանելիս Թրամփն ասել է՝ հույս ունի, որ կարող է ընտրել երրորդ տարբերակը:
Թուրքագետը նշեց` դժվար է կանխատեսել, թե ռազմական գործողությունները երբ կավարտվել կամ ինչ զարգացումներ կլինեն, բայց մի բան պարզ է. տարածաշրջանի քարտեզը և ժողովրդագրական պատկերը կփոխվեն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր