00:00:00

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալները հանդիպել են Համաշխարհային բանկի թիմի հետ

15:56, 11 հոկտեմբեր 2019 Քաղաքականություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Ավագ Ավանեսյանը, Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը հանդիպել են Համաշխարհային Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի գլխավորած պատվիրակության հետ՝ քննարկելու Բանկի հետ համագործակցության շրջանակը։ Ինչպես հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ավագ Ավանեսյանը շնորհավորել է Սեբաստիան Մոլինեուսին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ ՀԲ-ի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի առաջընթացը և ընթացիկ աշխատանքներին առնչվող հարցեր։ Նաիրա Մարգարյանն անդրադարձել է փոքր և միջին ձեռներեցության զարգացմանն ուղղված աշխատանքներին, հյուրերի խնդրանքով ներկայացրել որոշ մանրամասներ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյաների հետ քննարկվել է նաև զարգացման ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքը, այդ համատեքստում միջազգային  դոնորների համայնքի հետ համագործակցության ձևաչափը։ Անդրադարձ է եղել ռազմավարություններում առկա հաշվարկների իրականացման հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր