00:00:00

Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ չի մերժում Սերժին. Արմեն Գրիգորյան

23:33, 30 մարտ 2018 Քաղաքականություն

«Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ չի մերժում Սերժին»,-այսօր «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: «Ես կարծում եմ, որ դա տարածվելու է, դուրս է գալու Երևանից, մերժելով Սերժին՝ մենք մերժում ենք նաև գոյություն ունեցող համակարգը, որը մարմնավորում է Սերժ Սարգսյանը: Վերջերս քննարկվում է, որ Սարգսյանը տուն է ստացել, իսկապես նրա տուն գնալու ժամանակը եկել է, պետք է գնա տուն ու այլևս չվերադառնա քաղաքականություն»: Արմեն Գրիգորյանը շեշտեց՝ ապրիլի 9-ից պիտի տոնակատարության վերածեն Սերժ Սարգսյանի գնալը: Ըստ նրա՝ հանրապետականներն այդպես էլ չեն կարողանում ներկայացնել մի արգումանետ, որ Սերժ Սարգսյանը պետք է մնա: «Արցախի հարցում նա հենց ամենաձախողված քաղաքական գործիչն է»,-նկատեց նա, ապա հավելեց, որ Սերժ Սարգսյանի օրոք՝ ձախողվել են սոցիալական տնտեսական ոլորտները, տարեկան 37 հազար քաղաքացի արտագաղթում է, արտաքին պարտքն ավելացել է 5 միլիարդով: «Չկա որևէ ոլորտ, որտեղ զարգացումէ  եղել, և Սերժ Սարգսյանը կարող է ասել, որ ես ուզում եմ մնալ: Ձախողումների արդյունքներն այնքան վառ են, որ ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել»,-եզրափակեց Արմեն Գրիգորյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր