00:00:00

«Լրատվամիջոցը կարող է սխալվել, ավելին՝ պարբերաբար պետք է սխալվի, որովհետև այն լրատվամիջոցը, որը երբեք չի սխալվում, նշանակում է՝ խորությամբ չի ուսումնասիրում շատ թեմաներ, օպերատիվ չէ››

03:52, 10 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Irakanum.am  լրատվական կայքը մի քանի աղբյուրներից տեղեկություն էր ստացել, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ազատվել է պաշտոնից, ուստի մեր լրատվամիջոցում հրապարակել էինք «Դավիթ Տոնոյանն ազատվեց նախարարի պաշտոնից» վերտառությամբ լուրը: Անձամբ նախարարը, այնուհետև նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքել են Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին լուրերը: Այնուհետև Irakanum.am-ը   հրապարակային ներողություն խնդրեց Դավիթ Տոնոյանից և  ընթերցողներից: Թեև irakanum.am-ը բավական երիտասարդ է, բայց արեն հասցրել է  նվաճել ընթերցողների վստահությունը, և մեկ անգամ չէ, որ  հենց առաջինն ենք հրապարակել շատ կարևոր տեղեկություններ, և մեր աղբյուրները չեն սխալվել։ Բազմիցս   լրատվամիջոցները,  հղում անելով irakanum.am-ին, ընթերցողին են ներկայացրել հայաստանյան կյանքին վերաբերող կարևոր նորություններ։ Այս անգամ, սակայն, մեր աղբյորները սխալվել էին․ իսկ նման երևույթները բացառել հնարավոր չէ։ Սոցիալական ցանցերում,   մեր լրատվամիջոցների հասցեին հնչեցին քննադատություններ, և քննադատողների թվում էր նաև Պետրոս Ղազարյանը, որը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․  «Հիմա էս 《լրատվամիջոցի》դռանը եթե մի ձվով խփես ,որ իր պատվիրատուի կոնյուկտուրային բանակը չխառնի ՝ մամուլի ճնշում կլինի՞՞»։ Ի դեպ, Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի գրեթե բոլոր գրառումներն են այսպիսի «նոր քերականական կանոններով»  կետադրած․ այս կետադրական նշանները լոկ վրիպակներ չեն։ Ի դեպ, արձագանքելով Պետրոս Ղազարյանի  գրառմանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուի Ղազարյանը մեկնաբանություն է գրել․ «Հասկանում եմ վրդովմունքդ, բայց դժվար թե ձվերով հարցը լուծվի»։

Անդրադառնալով irakanum.am-ի այսօրվա հրապարակմանը, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց․ «Լրատվամիջոցը կարող է սխալվել, ավելին՝ պարբերաբար պետք է սխալվի, որովհետև այն լրատվամիջոցը, որը երբեք չի սխալվում, նշանակում է՝ խորությամբ չի ուսումնասիրում շատ թեմաներ, օպերատիվ չէ․․․ Եթե լրատվամիջոցը սխալից հետո հերքում է տեղադրում, ներողություն խնդրում, դա, ըստ իս, նորմալ է, որովհետև չկա այնպիսի լրատվամիջոց, որը նման բաների միջով չի անցել․ այստեղ խնդիրը սխալների քանակն է։ Էլ րասեմ, որ մեկ-մեկ ոչ թե լուրն է սխալ լինում, այլ իրավիճակն է փոխվում։ Ես կոնկրետ այս լուրի հետ կապված չեմ ասում, առհասարակ եմ ասում։ Լրատվամիջոցը կարող է սխալ դուրս գալ, բայց իրականում կարող է լինել այնպես, որ վերջին պահին   կուլւսներում ինչ-որ  փոփոխություններ լինեն»։

Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ լրատվադաշտում ինչ-որ ագրեսիա կա, և, ցավոք, երբեմն պրոֆեսիոնալ լրագրողներն էլ են ընկնում այդ ալիքի տակ։ «Մի  գլոբալ խնդիր կա,  որի մասին տասնամյակներով խոսում ենք։ Հայաստանում  այդպես էլ  չտարանջատվեց դեղին մամուլը և, այսպես ասած, նորմալ մամուլը։ Քանի որ այդ բաժանումը   չի կայացել, հասարակությունը բոլորին նույն սանդղակով է դատում, և դա շատ ցավալի է, քանի որ դրանից երևում է, որ բռնության կոչերը աճում  են, խոսքի ազատության ոտնահարում է տեղի ունենում», -  նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Նա նշեց՝ լրագրողները երբեմն քաղաքական, հասարակական թեմաների հետ կապված՝ բացահայտ դիրքորոշումներ են հայտնում, սոցցանցերում հավանում այլոց  գրած գռեհիկ  ու միակողմանի գրառումները, ինչը ստվերում է լրագրողի ու լրատվամիջոցի օբյեկտիվությունը։ «Լրագրող դառնալը  հանգեցնում է նաև  ինչ-որ բաներից զրկվելուն։ Լրագրողը պետք է երբեմն որոշ հարցերի հետ  կապված՝ հանրայնորեն չարտահայտվի , քանի որ նման դեպքերում նա դադարում է օբյեկտիվ լինել», -  ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանն էլ նշեց՝ որևէ կերպ հասկանալի կամ ընդունելի չէ, որ irakanum.am-ի վրա հարձակումներ են  եղել սոցցանցերում։ «Ձեր լրատվամիջոցը կոռեկցություն ունեցավ, ներողություն խնդրեց սխալ տեղեկություն  հրաարակելու համար։ Հիմա ես   մի բան չեմ հասկանում․ ովքե՞ր են այդ անձնիք, որ իրենց թույլ են տալիս «ձվերով հարվածեր», մարդկանց անվանարկել։ Ո՞վ է նրանց այդպիսի իրավունք տվել։ Պատգամավոր Թագուհի Ղազարյանը երկու բառ չի կարող իրար կողքի դնել ու  նախադասություն կազմել, ավելին՝  խայտառակություն է նման պատգամավոր ունենալը։ Ո՞վ է նրան թույլ տվել, որ նման ձևով խոսի։ Այո՛, գեղեցիկ բան չի ստացվել, բայց Դավիթ Տոնոյանի փոխարեն՝ իրե՞նք են վիրավորվել ու փորձում են ինչ-որ բարոյախրատական դասեր տալ»։ Գագիկ Համբարյանի խոսքով՝ անսխալական   լրագրողներ ու լրատվամիջոցներ չեն լինում․ դա պետք է գիտակցեն բոլորը, մանավանդ նրանք, ովքեր   բոլորովին   էլ իրենց գործը վարպետը չեն։ Քաղաքագետը   շեշտեց՝ լրատվամիջոցների աղբյուրները կարող են սխալվլ,  բայց  դրա պատճառով չի կարելի լրատվամիջոցին կամ տվյալ լրատվամիջոցի ներկայացուցիչներին անարգանքի սյունին գամել։ «Թող  «Իմ քայլ»-ի  պատգամավորներից շատերը  նախ հասնեն լրագրողների մակարդային, և նոր միայն հետագայում փորձեն  բարոյախրատական դասեր տալ  մամուլին։   Ոտքից գլուխ, վերից վար  թերի են իրենց ողջ թիմով», -  ասաց   Գագիկ Համբարյանը։ Նա ընդգծեց՝  irakanum.am-ի գրառմանը ՊՆ մամուլի ծառայությունը շատ հանգիստ ու հավասարակշռված արձագանք տվեց, մինչդեռ ոմանք ոչ կոռեկտ հայտարարություններ են անում։ «Եվ ես չեմ հասկանում ինչո՞ւ են փորձում ամեն ինչ այսպես սրացնել։ Մի բան էլ ընդգծեմ․ ես էլ եմ տեղեկություններ ունեցել, որ Տոնոյանի պաշտոնանկությունը իսկապես եղել է, պարզապես, վերջին պահին իրավիճակը փոխվել է, պարոն Փաշինյանը վերջին պահին հետ է կանգնել իր որոշումից։ Չի բացառվում, որ օրեր անց Փաշինյանը, այսպես ասած, ձերբազատվի Տոնոյանից։ Տոնոյանի, Օսիպյանի ու Վանեցյանի հրաժարականների մասին  մամուլը գրում էր դեռ մեկ ամիս առաջ։ Նրանցից երկուսի վերաբերյալ տեղեկությունները հաստատվեցին, և ես չեմ բացառում, որ, գուցե, մի քանի օր անց Դավիթ Տոնոյանը հրաժարական տա, մանավանդ, երբ  նրան վերջերս հարցրին՝ ազատվա՞ծ եք պաշտոնից, թե՞ ոչ, ինքը ո՛չ հերքեք, ո՛չ հաստատեց․ սկզբնական մեկնաբանություններում այդպես էր, եթե հիշում եք», - եզրափակեց  քաղաքագետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր