00:00:00

Մեկնարկել է WCIT-ի բացառիկ համերգը. հնչում է արհեստական բանականության ստեղծած երաժշտությունը (տեսանյութ)

01:50, 07 հոկտեմբեր 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների «WCIT 2019» համաշխարհային համաժողովի մեկնարկին ընդառաջ Հանրապետության հրապարակում նեկնարկել է համերգ, որն իր տեսակով առաջինն է աշխարհում։
Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս է եկել բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը:
 
Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը աբսպիսօն է. երաժիշտների պլանշետներին ուղարկվում է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լ ներկայացվող նյութին:
Արհեստական բանականությունը գեներացնում է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։
 
Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաև WCIT-ի օրհներգը։
 
Հատուկ միջոցառման համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի և 30 հայ երաժիշտներից:
 
Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ն՝ Կանադա, Նիդերլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան: Նվագախմբի հետ հանդես է գալու նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Համերգը բաց է բոլորի համար։
https://www.facebook.com/irakanum.am/videos/395516967809099/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր