00:00:00

Նոյեմբերի սկզբին Երեւանում կկայանա ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստը

15:15, 06 հոկտեմբեր 2019

Առաջիկայում սպասվում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, իսկ նոյեմբերի 5֊ին Երեւանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) հերթական լիագումար նիստը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ դա լինելու է ՀԱՊԿ ԽՎ առաջին նիստը, որ անցկացվելու է ՌԴ տարածքից դուրս։ «Կմասնակցեն ոչ միայն ՌԴ Պետդումայի նախագահ Վ.Վոլոդինը եւ իմ ՀԱՊԿ մյուս գործընկերները, այլեւ այլ երկրների խորհրդարանների ղեկավարներ եւս»,- նշել է Արարատ Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր