00:00:00

Խստորեն դատապարտում եմ մամուլի դեմ հարձակումները. Հրանտ Բագրատյան

16:28, 06 հոկտեմբեր 2019

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դատապարտել է «Հայելի» մամուլի ակումբի վրա հրաձակումը եւ այդ մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Խստորեն դատապարտում եմ մամուլի, մասնավորապես Հայելի ակումբի, դեմ հարձակումները: Ժամանակին կրծքով պաշտպանել ենք, օրինակ, Հայկական Ժամանակը: Սրա համար?»,- գրել է նա: Ավելի վաղ հայտնել էինք, որ հարձակում է տեղի ունեցել Hayeli.am մամուլի ակումբի վրա: 4 երիտասարդներ ձվեր են նետել մամուլի ակումբի ուղղությամբ, նրանցից Դավիթ Հովաննիսյանն ներկայացածն էլ ասաց, որ պահանջում են  փակել լրատվամիջոցը: Նրանց խոսքով` նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։ Անժելա Թովմասյանը պնդում է, որ սա քաղաքական հետապնդում է, նա դիմել է իրավապահներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր