00:00:00

Խորհրդարանում քննարկվում է «Հայփոստ»-ն «Էներգաիմպեքս»-ը մասնավորեցման ենթականընկերությունների ցանկից հանելու հարցը

15:20, 01 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Խորհրդարանը  քննարկում է «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները մասնավորեցման ցանկից հանելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Կառավարության կողմից ներկայացված Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: Առաջարկվում է ծրագրի ցանկից հանել «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ՓԲԸ-ները»,- խորհրդարանում իր ելությում նշեց Բաբայանը: «Էներգաինտեքս» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա ցանկից հանելու առաջարկությունը ներկայացրել է նախկին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը՝ հիմնավորմամբ: Հիմնավորումը, մասնավորապես, հետևյալն է՝ էներգետիկայի արտահանման և ներկրման գործընթացն անխափան իրականացնելու նպատակով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում չկարգավորվող գներով էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի մասնակիցներից  և ինքնավար  էներգաարտադրողներից էլեկտրական էներգիա գնելու, ներկրելու, վաճառելու և արտահանելու գործընթացն առաջարկվում է իրականացնել միայն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպության կողմից: «Հայփոստ» ՓԲԸ-ն մասնավորեցման ենթակա կառույցների ցանկից հանելու առաջարկ ներկայացրել է  նախկին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, որ ներկայում «Հայփոստը» ՀՀ ողջ տարածքում, նույնիսկ ամենահեռավոր գյուղերում իրականացնում է փոստային կապի ունիվերսալ ծառայություններ՝ անկախ դրանց տնտեսապես անարդյունավետ լինելու գործոնից: Դրա մասնավորեցման դեպքում գյուղական բնակչության մեծամասնության համար փոստային կապի ունիվերսալ ծառայություններն ընկերության համար կդառնան ոչ արդյունավետ, և ՀՀ ողջ տարածքում խիստ ռիսկային կդառնա ունիվերսալ փոստային կապի ամբողջ ծավալով մատուցումը: Մասնավորեցման ծրագրից հանելու դեպքում որպես կառավարման արդյունավետ մոդել առաջարկվում է հետագայում կիրառել ընկերության բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր