00:00:00

«Գազի գնի հնարավոր թանկացումը պետք է փնտրել քաղաքական կոնտեքստում, ոչ թե փորձել տնտեսական հիմնավորումներ անել»

04:23, 09 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Վերջերս մամուլում լուրեր են  շրջանառվում այն մասին, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ Այսօր  ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադառձավ վերոնշյալ հարցին՝ նշելով՝ գազի թանկցաման միտումներ չի տեսնում։ Նրա խոսքով՝ բանակցությունները շարունակվում են: «Լոկալ իմաստով գազի գինը որոշվում է 3 բաղկացուցիչ մասերով՝ սահմանին գազի գին, ընթացիկ ներդրումներ եւ ընթացիկ ծախսեր: Ըստ էության, գնային փոփոխությունները կախված են այդ բաղկացուցիչ մասերի շուրջ բանակցային գործընթացից: Կարծում եմ՝ ԵԱՏՄ ընդհանուր տրամաբանությունն այն է, որ կա մանդատ՝ միասնական էներգետիկ շուկա, որտեղ պետք է միասնական քաղաքականություն լինի: Ահա այդ քաղաքականությունը որոշող երկրներից մեկը պետք է լինի Հայաստանը: Եթե տվյալ խնդիրը տեղափոխվի ԵԱՏՄ հարթակ, ապա մենք շահեկան դիրքում կհայտնվենք»,- ասաց Գրիգորյանը: Այնուամենայնիվ, մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, թե 2020 թվականի հունվարի 1-ից գազը թանկանալու է, այդ թվում՝ արդեն նաև ազգաբնակչության համար: Որոշ պարբերականներ, հղում անելով իրենց աղբյուրներին, պնդում են, որ ռուսական կողմը նախատեսում է գազի գինը բարձրացնել 38-40 տոկոսով, ինչը շատ լուրջ թանկացում է և չի կարող վնաս չհասցնել թե՛ սոցիալական առումով, թե՛ ՀՀ ողջ տնտեսության վրա ազդեցության, ուստի  ՀՀ իշխանությունները նշված բանակցություններում փորձում են հասնել այնպիսի փոխզիջման, որ թանկացումը լինի ոչ ավելի, քան 20-25 տոկոս: Անդրադառալով գազի գնի հնարավոր թանկացմանը՝ տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը  irakanum.am-ի հետ զրույցում  նշեց՝ դժվարանում է հստակ ասել՝ գազի գինը կթանկանա, թե ոչ, և, եթե թանկանա, ապա որքան։ «Բայց, միանշանակ է այն, որ գազի գնի բարձրացումը մեր երկրի տնտեսության վրա դրական ազդեցություն ունենալ չի կարող։ Առաջինը՝   սոցիալական բեռն է  մեծանալու, հատկապես՝  սոցիալապես խոցելի խավերի մոտ, բացի այդ՝  գիտենք, որ գազամատակարարումը կարևոր էներգակիր է,  տարբեր ապրանքների արտադրման մեջ լայնորեն կիրառվում է, փաստացի  այդ ապրանքատեսակների ինքնարժեքը ևս կբարձրանա, ինչը  հավելյան գնաճային երևույթեր կառաջացնի տնտեսությունում»։ Հիշեցնենք՝ 2019-ի հունվարին Հայաստանում թանկացավ  ռուսական գազի գինը, և  նախկին 150 դոլարի փոխարեն 1000 խորանարդ մետրի համար գազի գինը բարձրացավ մինչև 165 դոլար: Սակայն, ռուսական կողմի այդ հայտարարությունից հետո  Նիկոլ Փաշինյանը հայտարարարեց՝  այդ թանկացումը հասարակ քաղաքացիների վրա չի անդրադառնա, և, իսկապես, դե ֆակտո քաղաքացիները շարունակեցին վճարել հին սակագնով։ Դիտարկմանը, թե նախկինում Փաշինյանի կառավարման օրոք արդեն իսկ մի անգամ ՌԴ-ն գազի գինը թանկացրել է, սական սուբսիդավորվել է,  տնտեսագետը նշեց․ «Սահմանին  150   դոլարից 165 դոլար սակագնի  բարձրացումը մինչև վերջ, որքան էլ աբսուրդային է հնչում, հստակ չէ, թե այդ թանկացումն ով   է իր  ուսերին վերցրել։ Նախ՝ պաշտոնական որևէ հայտարարություն չեղավ, որ 1000 խորանարդ մետրի համար այդ հավելյալ 15 դոլարը պետությունն է  սուբսիդավորելու, ո՛չ էլ հստակ հայտարարություն է եղել, որ «Գազպրեմ Արմենիա» ընկերությունը  իր ծախսերի հաշվին է դա իրականացնելու, այսինքն՝ 9 ամիս է արդեն այդ  սակագնի փոփոխությունը կա, բայց պաշտոնական որևէ  հաղորդագրություն, պարզաբանում չեղավ,  թե այդ թանկացումն ով   է իր ուսերին կրում՝ պետությո՞ւնը, թե՞ «Գազպրոն Արմենիան»։ Պարզապանում չեղավ ո՞չ «Գազպրոմ Արմենիայից», ո՛չ պետական մարմիններից։ Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այդուհանդերձ եթե այժմ թանկացում լինի, պետությունը կարո՞ղ է սուվսիդավորել, պետք է ասել՝  եթե անգամ այդ բեռը պետությունն իր վրա վերցնի, նշանակում է  ստիպված են լինելու այլ ծախսերից որոշակի կրճառումներ անել, ինչը, բնականաբար, որպես դրական երևույէ դիտարկել չենք կարող, բայց հասարակության սոցիաական բեռը մեղմելու տեսանկյունից, գուցե, դա ավելի ընդունելի լինի»։ Տնտեսագետի խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ ցանկալի չէ, որ պետությունն իր վրա վերցնի  սուբսիդավորման բեռը, եթե, իհարկե, անհրաժեշտություն առաջանա, բայց եթե հաշվի առենք, թե մեր  երկրում որքան է  կազմում գործազրկության, աղքատության ու նվազագույն աշխատավարձի մակարդակը,  գալիս ենք այն եզրահանգման, որ գազի սակագնի բարձրացումը սոցիալական հավելյալ խնդիրներ է առաջացնելու, ուստի այս առումոց սոիբսիդավորումը դառնում է արդարացված։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը շեշտեց՝ իր խորին համոզմամբ՝ գազի սակագինը ռուսական կողմը   սովորաբար օգտագործել է առավելապես տարբեր երկրներում քաղաքական համակրանքը կամ «ոչ այնքան համակրելը» ցուցադրելու համար։ «ՌԴ-ն տարբեր երկրներին տարբեր գներով է գազ մատակարարում, և դա գաղտնիք չէ, և այդ գները ֆիքսելիս առանցային է եղել ՌԴ-ի հարաբերությունները տվյալ երկրների հետ․ դա գաղտնիք չէ։ Այս իմաստով գազի գնի հնարավոր թանկացումը պետք է փնտրել քաղաքական կոնտեքստում, ոչ թե փորձել տնտեսական հիմնավորումներ անել», -  եզրափակեց տնտեսագետ Կառլեն  Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր