00:00:00

Ովքեր են Եվրոպայի ամենահարուստ և ամենաաղքատ բնակիչները

03:50, 15 ապրիլ 2018 Ժամանց

Լոնդոնի արեւմտյան թաղամասերի բնակիչը վեց անգամ ավելի հարուստ է միջին եվրոպացուց, իսկ ամենաաղքատ եվրոպացիները ապրում են Բուլղարիայի հյուսիս-արեւելքում: Սրանք Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած ուսումնասիրության արդյունքներն են, հաղորդում է RFI-ն: Eurostat-ը հետազոտություններ է անցկացրել 28 երկրներից յուրաքանչյուրի տարածաշրջանում` որպես հիմք ընդունելով մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի հաշվարկը: Արեւմտյան Լոնդոնի բնակչի  գնողունակությունը 611 տոկոսով ավելի է, քան միջին եվրոպացունը: Երկրորդ տեղում` Լյուքսեմբուրգի բնակիչներն են, որոնց կենսամակարդակը միջինից 257 տոկոսով ավելի է, իսկ երրորդ տեղում՝ հարավ-արեւելյան ափին բնակվող իռլանդացիներն են (միջինից 217 տոկոսով ավելի): ԵՄ-ի ամենաաղքատ շրջանները Բուլղարիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող երեք շրջաններն են եւ Ռումինիայի հյուսիս-արեւելքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր