00:00:00

«Ժառանգությունն» ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Գյումրիում. խորհրդի նախագահ է ընտրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

22:37, 28 սեպտեմբեր 2019

«Ժառանգություն» կուսակցությունը Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրիում գումարել է իր քաղաքական խորհրդի հանրապետական հերթական նիստը: Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Հնչել են տարբեր զեկուցումներ, քննարկվել է կուսակցության գործադիր մարմնի ընդհանուր հաշվետվությունը, որը ներկայացրել են վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Քաղաքական խորհուրդը հանգամանալից  քննարկել է Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը՝ նախանշելով դրանց զարգացման հնարավոր սցենարները: Նաև քվեարկությամբ ընտրվել է քաղաքական խորհրդի ղեկավարը: Րաֆֆի Հովհաննիսյանը կշարունակի իր գործունեությունը որպես քաղաքական խորհրդի նախագահ: Գյումրիի նորաբաց մշակութային-երիտասարդական «Գարաժ Ակումբում» խորհրդակցության ավարտից հետո տեղի է ունեցել հատուկ ընդունելություն, որին մասնակցել են կառավարության բարձրաստիճան անձինք, քաղաքական ու մշակութային գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ, կուսակցության անդամներ և բարեկամներ: Ընդունելությունը նվիրված էր  «Ժառանգության» հիմնադրման 17-ամյակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր