00:00:00

Ականավոր երկրաբանի հիշատակը հավերժացվեց իր կոմպոզիտոր եղբոր տանը

22:30, 28 սեպտեմբեր 2019

Այսօր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում անցկացվեց «Լեոնիդ Սպենդիարովի անվ. երկրաբանական մրցանակի հաղթարշավն աշխարհում» խորագրով միջոցառումը՝ նվիրված կոմպոզիտորի ավագ եղբոր 150-ամյա հոբելյանին: Սա, թերևս, լիակատար բացահայտում էր շատերի համար, քանի որ Ալեքսանդր Սպենդիարյանի ավանդը երաժշտության ասպարեզում արժանացել է համընդհանուր ճանաչման, իսկ ահա նրա եղբոր ձեռքբերումները երկրաբանության ասպարեզում կարիք ունեն լայն հանրահռչակման, հատկապես՝ հայրենիքում: Այդ նպատակով միավորվել էին Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի և ՀՀԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվ. երկրաբանական թանգարանի ջանքերը: Տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանն իր զեկույցում ներկայացրեց Լ. Սպենդիարովի կյանքի 28-ամյա ճանապարհը, վաղամեռիկ հանճարի գիտական ուղին և երաժշտական օժտվածությունը. կոմպոզիտորի եղբայրը բավականին լավ տիրապետում էր թավջութակին, նաև երգում էր (քնարական տենոր): Իբրև տուրք նրա երաժշտական նախասիրություններին հնչեցին Լեոնիդի սիրված գործերից երկուսը. Ա. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Սարգիս Աղամալյանը (տենոր) Հասմիկ Անտոնյանի նվագակցությամբ կատարեց Տուրիդուի «Օ, Լոլա» երգը Պ. Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայից և Ա. Սպենդիարյանի «Այ, վարդ» ռոմանսը: Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի պատրաստած զեկույցն էլ արտացոլում էր Լ. Սպենդիարովի գնահատանքը միջազգային ասպարեզում. նրա անվան մրցանակը արդեն 114 տարի շարունակ շնորհվում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող և գործող լավագույն երկրաբաններին: Այդ առումով հատկանշական էր համամարդկային նշանակության գործունեություն ծավալած հայորդու հոբելյանը «Եվրոպական ժառանգության օրեր» միջոցառումների շրջանակում ընդգրկելը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր