00:00:00

Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը. Մարիամ Փաշինյանը՝ Gucci-ի մոդել Արմինե Հարությունյանի մասին

20:22, 28 սեպտեմբեր 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությանը մասնակցած հայազգի մոդել Արմինե Հարությունյանի հասցեին հնչող քննադատություններին. «Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների: Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։ Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով»,– գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր