00:00:00

Արթուր Վանեցյանն Արցախում է. հայտնի է այցի նպատակը

18:43, 28 սեպտեմբեր 2019

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է Արցախում: Տեղեկություններ կային, որ նա հանդիպելու է Արցախի հանրապետության ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների հետ: Factor.am-ը պարոն Վանեցյանին խնդրեց մեկնաբանել, թե ինչ նպատակով է մեկնել Արցախ: «Իմ անձնական կյանքը, ինչ կարեւոր է, թե ես որտեղ եմ: Այո՛, Արցախում եմ, բայց պետական մակարդակի ոչ մի հանդիպում նախատեսված չի: Արցախում եմ Պարգեւ Սրբազանի հրավերով՝ Արցախի թեմի 30-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար»,- ասաց Արթուր Վանեցյանը: Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռանալու մասին տեղեկությունները հայտնի դարձան սեպտեմբերի 16-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ: Նույն օրն Արթուր Վանեցյանն աղմկոտ հայտարարություն տարածեց, կոչ անելով իշխանություններին «Կանգ առնել», բայց, թե հատկապես ինչ հարցերի էր վերաբերում «կանգ առի» կոչը, ոչ Արթուր Վանեցյանը, ոչ էլ իշխանությունները չմեկնաբանեցին: Կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի աշխատանքի արդյունքները չի գոհացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչն էլ եղել է պաշտոնանկության պատճառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր