00:00:00

Սինգապուրի վարչապետի այցի և ԵԱՏՄ նիստի կապակցությամբ Երևանում երթևեկությունը սահմանափակվելու է

17:15, 28 սեպտեմբեր 2019

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է Սինգապուրի Հանրապետության վարչապետի՝ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: «Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 08.00-ից 15.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան - Թումանյան խաչմերուկից Աբովյան - Արամի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին - Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ: Տեղեկացնում ենք նաև, որ հոկտեմբերի 1-ին, ժամը 08.00-ից 17.00-ն փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային - Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային - Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 12.00-ից 17.00-ն փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Բաղրամյան - Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պրոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան - Պրոշյան խաչմերուկից Մաշտոց - Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր