00:00:00

Մխիթար Հայրապետյանն անթույլատրելի Է համարում Մխիթարյան միաբանության թուլացումը

02:50, 28 սեպտեմբեր 2019

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ ԱԺ նախագահի խորհրդական Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 27-ին ընդունել են Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին եւ Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի գրասենյակից։ «Դեռ ընթացիկ տարվա հուլիսին, երբ ծագել է Մխիթարյան միաբանության կրթական օրրաններից մեկի` Սեւրի Սամուել Մուրադյան վարժարանի խնդիրը, Մխիթար Հայրապետյանը Վենետիկում հանդիպել է Հայր Լեւոնի Զեքիյանի հետ` քննարկելով ոչ միայն Մուրադյան վարժարանի, այլեւ, առհասարակ, միաբանության առջեւ ծառացած մարտահրավերները: Միաժամանակ Հայաստանի իշխանությունների անունից հանձնաժողովի նախագահը հայտնել էր պատրաստակամություն` ստեղծված իրավիճակից համատեղ ելքեր փնտրելու համար: Այսօր կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են Մխիթարյաններին աջակցելու գործնական քայլերն ու համապարփակ, փաթեթային լուծումների տարբերակները: Մխիթար Հայրապետյանը եւս մեկ անգամ շեշտել է պետության դիրոքորոշումն այս հարցում. «Մեզ համար անթույլատրելի է Մխիթարյան միաբանության թուլացումն ու պետք է ամեն կերպ սատարենք իրենց` ոտքի կանգնելու եւ հզորանալու»: Հանդիպման ավարտին հանձնաժողովի նախագահը նշել է, որ այսօրինակ քննարկումները կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր