00:00:00

Միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»․ Շարմազանով

03:10, 25 սեպտեմբեր 2019

Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակասությանը։ Նրա ամբողջական գրառումը՝ ստորեւ. «Երբ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հանրահավաքում հռչակեց՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ «Միացում» կարգախոսները, իշխանական քարոզչամեքենան շտապեց սա ներկայացնել իրենց սիրած ածականով՝ «աննախադեպ» ազգային հայտարարություն, թե տեսեք-տեսեք՝ ինչ դուխով վարչապետ ունենք: Այսօր, սակայն Փաշինյանը իրեն եւ նեոբոլշեւիկներին բնորոշ ոճով «մեկ քայլ առաջ երկու քայլ հետ» է գրանցում Fox LA-ի հետ հարցազրույցում, մասնավորապես նշելով. «Արցախյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»: «Դուխով» վարչապետը սովորության համաձայն ընդգծել է իր «ես»-ը ու ասել, թե ինքը ՀՀ առաջին ղեկավարն է, որ դրա մասին խոսում է: Փաշինյանը դարձյալ իր ոճի մեջ է՝ ցուփցվանգ, անտրամաբանական գործողություն եւ ձեւակերպումներ: Այսպիսով, միջազգային հանրության կողմից «դեղին քարտից» հետո Փաշինյանը «նահաջում է երգով»: Ի՞նչ կարիք կար Ստեփանակերտում տուրք տալ պոպուլիզմին, որ այսօր էլ նահանջեր: Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոչ բարով առաջին ղեկավարն է, որը երբեւիցե չի նշել, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն այլընտանք չունի: Համազգային ողբերգություն է, երբ բանակցային գործընթացը վստահված է «իզմեր» ու հայեցակարգ չունեցող, «պոպուլիզմի» գերի մեկին»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր