Ազգային ժողովը 1 մլն 810 հազար դրամի մեխակներ եւ ծաղկեպսակներ է գնել: Այս մասին ArmDay.am-ը տեղեկանում է Գնումների համակարգի բաց աղբյուրներից:
Մեկ մեխակի համար ԱԺ 150 դրամ է վճարում, իսկ ծաղկեպսակների համար՝ 60 եւ 70 հազար դրամ: Մատակարարը «Ֆիոնա Ֆլորա» ՍՊԸ-ն է: Ընկերությունն այս թվականի ապրիլից մինչ դեկտեմբեր պետք է ԱԺ-ին ըստ անհրաժեշտության ծաղիկներ եւ ծաղկեպսակներ մատակարարի: