00:00:00

Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունը հաստատվելու են անկախ  և միացյալ հայրենիքում. Ժառանգություն

14:30, 21 սեպտեմբեր 2019 Քաղաքականություն

28 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին,  Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ հանրաքվե գումարվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին: Ձայնի իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիների 94,39 տոկոսը «կողմ» քվեարկեց մեր անկախությանը. սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն: «Ժառանգություն» կուսակցությունը շնորհավորում է համայն հայությանը՝ Հայաստանից Արցախ և ի սփյուռս աշխարհի, այս սրբազնագույն տոնի առթիվ: Փշոտ ու բարդ է դեպի անկախություն տանող հայոց ճանապարհը. 28 տարի Հայաստանի  պետությունը և նրա քաղաքացիներն անգայթ ընթանում են այս ճանապարհով՝ կորուստներով և ձեռքբերումներով, նոր հաղթանակների հույսերով և հավատով: «Ժառանգությունը» համոզված է, որ մեր հայրենիքի անկախության 28-ամյա տարեդարձը կխորհրդանշի պետական ինքնիշխանության ամրակայման, քաղաքացիական համերաշխության հաստատման, տնտեսական վերելքի մի նոր հանգրվան հայոց պատմության մեջ: Մեր հավաքական ուժի համախմբումը առավել կմերձեցնի համայն հայության իղձերի իրականացումը: Խաղաղությունն ու բարեկեցությունը, արդարությունն անդարձ հաստատվելու են մեր անկախ  և միացյալ հայրենիքում:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31