00:00:00

Ես դա կհամարեմ վիրավորանք ինքս իմ հասցեին և ՀՀ քաղաքացիության ինստիտուտի հասցեին. Փաշինյան

23:52, 29 մարտ 2018

«Մեր գնահատմամբ, շատ ավելի մեծ ռիսկ է այն, որ Հայաստանի ադրբեջանացումը տեղի ունենա նդհանրապես առանց որևէ դիմադրության: Ես դա կհամարեմ վիրավորանք ինքս իմ հասցեին և Հայաստան Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի հասցեին: Սա շատ կարևոր բան է։ Այսինքն, Սերժ Սարգսյանը ուղիղ նայի Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ և նրանց խաբի, և խաբեությունը արդեն ուղղակի ձևով դարձնի քաղաքական իրականություն և գործոն՝ ընտրակաշառքային ընտրությունների վրա հիմնվելով, և Հայաստանի Հանրապետությունում չհնչի դիմադրության որևէ ձայն, ինչ ա թե, ինչ-որ մեկին (ես ինձ նկատի ունեմ) կարող են ձերբակալե՞լ»»,-«Ազատության» հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Եթե նույնիսկ հինգ հարյուր հոգի լինի, մենք այդ հինգ հարյուր հոգու կամարտահայտությունը ի ցույց դնելուն ուղղված գործողություններ կանենք: Էս շարժումը չի կարող լինել ուղղակի ելույթների շարժում: Սա կլինի գործողությունների շարժում: Թեկուզ փոքրաթիվ, թեկուզ մի հոգով․․․ Եվ էն, ինչ որ մենք անելու ենք, դա սկզբից մինչև վերջ լինելու ա գործողություն: Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ: Որովհետև, ես մտածում եմ, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանի մասին հնարավոր ամեն ինչը ասել եմ: Իհարկե նոր ասելիքներ էլ կան, որոնք նույնպես կարևոր են: ԲԱյց ես ուզում եմ արձանագրենք հետևյալ իրողությունը․ որ պրոցեսը կանգնեցնելու համար մեզ պետք է բազմահազար մարդկանց ներկայություն: Այդ մարդկանց ներկայության հարթակը մենք կստեղծենք, մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ պրոցեսի նկատմամբ որոշակի վստահություն ձևավորվի, որոշակի հույս ձևավորվի, որոշակի հավատ ձևավորվի: Ես հիմա ուզում եմ հույս հայտնեմ և հավատամ, որ Հայաստանի քաղաքացիները իրենց կամքը կարտահայտեն: Հիմա շատերը հարցնում են, ասում են՝ Սերժ Սարգսյանին չընտրեն, ուրիշին կընտրեն․․․ Արդեն արձանագրեցինք՝ որոշ թեկնածու չկա: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կասեցնելու մասին, և եթե դա հնարավոր լինի անել, առաջ կգա ժողովրդի թեկնածուին որպես վարչապետ ընտրելու հարցը: Եթե երկրորդ անգամ Ազգային ժողովը, օրինակ, չկարողանա վարչապետ ընտրել, դրանից հետո օրենքի ուժով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա սահմանադրությամբ գրված է․ ոչ թե ինչ-որ որոշում պետք է ընդունվի, օրենք պետք է ընդունվի: Եթե երկու անգամ նշանակված ժամկետում Ազգային ժողովը չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-եզրափակել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր