00:00:00

ՀՀ արտգործնախարարն ու Լատվիայի փոխվարչապետը քննարկել են համագործակցության հեռանկարները

20:19, 17 սեպտեմբեր 2019

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լատվիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պաշտոնական այցը Լատվիա մեկնարկեց փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսի հետ հանդիպմամբ: Կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցեր»,- գրել է Նաղդալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր