00:00:00

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

20:45, 17 սեպտեմբեր 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք-Մարաշ նստավայրում այսօր ևս շարունակվել է ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Այս մասին հայտնում է armlur.am-ը: Այս դատական նիստի ժամանակ ևս մեղադրվող կողմը միջնորդություն է ներկայացրել՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար: Գումարի չափ չի նշվել, այն թողնվել է դատարանի հայեցողությանը: Դատարանը միջնորդության վերաբերյալ իր որոշումը հրապարակել է այսօր՝ ժամը 15։00-ին՝ դարձյալ մերժելով միջնորդությունը: Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր