00:00:00

«Ոստիկանությունում օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է» Օսիպյան

20:16, 16 սեպտեմբեր 2019

Սեպտեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանի հրամանով տարբեր ստորաբաժանումների շուրջ յոթ տասնյակ ծառայողներ պարգեւատրման էին ներկայացել: Հանդիսավոր նիստը վարում էր Վալերիյ Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:

Ողջունելով ներկաներին` Վալերի Օսիպյանը շնորհավորեց պարգեւատրմանն արժանացած ոստիկաններին: «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ օրեցօր պարգեւատրվողների թիվն ավելանում է, ինչը ողջունել է եւ վկայում է, որ համակարգում բարեխիղճ աշխատողներ շատ կան: Հասարակական կարգի ապահովումը, հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ բացահայտումը մեր ծառայողական պարտականություններն են: Բայց ոստիկանության ղեկավար կազմը որոշել է, որպեսզի ձեզ գնահատված զգաք, լրացուցիչ պարգեւավճարներ տրամադրել: Ավելին այսօր, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը գործուն աջակցություն ցուցաբերած ոստիկաններից զատ պարգեւատրվում են նաեւ նրանք, ովքեր անձնական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել: Կարծում եմ` այս մոտեցումը կպարտավորեցնի ձեզ ոչ միայն լավ ծառայել, այլեւ կօգնի առանց կոռուպցիոն ռիսկերի բարեկեցիկ դարձնել ձեր կյանքը»,-ասաց ոստիկանության պետը: Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ամփոփիչ խոսքում Վալերի Օսիպյանը նշեց. «Այսօր ծառայողի աշխատանքն է պարգեւատրման, առաջխաղացման գրավականը»: Եվս մեկ անգամ շնորհավորելով խրախուսվողներին՝ ոստիկանության պետն ընդգծեց, որ լրացուցիչ պարգեւավճարների տրամադրումը շարունակական է լինելու:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր