00:00:00

Որն է Վանեցյանի հեռանալու պատճառը եւ ով է փոխարինելու նրան․ կոնֆլիկտ իշխանության ներսում

17:23, 16 սեպտեմբեր 2019

«Թեկնածուներ կան, կքննարկեմ այդ թեկնածուները, որոշում կկայացնեմ»։ Այս մասին, այսօր Վանաձորում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան այն հարցի, թե ով է փոխարինելու Արթուր Վանեցյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Չնայած այն հագամանքին, որ գործադիրի ղեկավարը նշել էր առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ Փաշինյանի հայտարարությունից հետո ստորագրեց Վանեցյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Ինքը՝ Արթուր Վանեցյանը եւս հայտարարությամբ հանդես եկավ, որի տողատակերը բավականին ուշագրավ են։ Այս պահին քննարկվող առաջնային հարցը այն է,  թե ինչու Վանեցյանը հրաժարական ներկայացրեց, եւ ով է փոխարինելու նրան։ Որոշ լրատվամիջոցներ հղում անելով իրենց աղբյուրներին անուններ են հրապարակում։ Մասնավորապես 168.am-ը գրել էր, որ իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։ Analitik.am-ն էլ հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ՀՀ ԱԱԾ պետ նշանակել իր վաղեմի ընկերոջը՝ Վահե Ղազարյանին, ով այժմ զբաղեցնում է ՀՀ Ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, իշխանության ներկայացուցիչները չեն շտապում տեսակետ հայտնել, պայմանավորված այն հանգամանքով, որ նրանցից շատերը եւս տեղեկացված չեն, եւ բացի այդ Նիկոլ Փաշինյանին համարում են անկանխատեսելի քաղաքական գործիչ։ Չի բացառվում, որ առայժմ ԱԱԾ տնօրենի պաշտոնը թափուր մնա, եւ երկրի համար կարևորագույն կառույցի ղեկավար նշանակվի քաղաքացիական անձ։ Ի դեպ Վանեցյանի հրաժարականի մասին հայատարարվեց այն ժամանակ, երբ Ազգային Ժողովն այսօր  առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրինագծերի փաթեթը՝ Ազգային անվտանգության ծառայության պետի ու ոստիկանապետի պաշտոնները քաղաքական պաշտոն համարելու մասին։  Օրինագծին 111 պատգամավոր կողմ էր քվեարկել, ձեռնպահ էր մեկը։ Վանեցյանի հրաժարականի հիմքում այլ վարկած էլ է շրջանառվում։ Տեղեկությունների համաձայն այն պայմանավորված է «սորոսական» թեւի պահանջով, եւ կապված է  Դավիթ Սանասարյանի գործով։ Նշենք, որ օրեր առաջ Սանասարյանը հայտնել էր, որ որ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել էր  իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով արդեն քրեական գործում առկա ողջ նյութերին։ ԱԱԾ քննիչը մերժել էր Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը։ Ամեն դեպքում դատելով տեղի ունեցող զարգացումներից ակնհայտ է, որ իշխանության ներսում կա լուրջ կոնֆլիկտ, որի հանգուցալուծումը բնավ հրաժարականները չեն լինելու, որքան էլ դրանք տրամաբանական ու շարունակական լինեն։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր