00:00:00

Եղանակը Հայաստանում. որոշ շրջաններում եւ Երեւանում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

17:31, 16 սեպտեմբեր 2019

Հայաստանի տարածքում այսօր՝ սեպտեմբերի 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես տեղեկացնում է «Հայպետհիդրոմետը», Երեւանում սեպտեմբերի 16-ին եւ 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +14+16, վաղը ցերեկը՝ +29+31։ Եղանակը մարզերում. Շիրակում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+26 Կոտայքի լեռներում գիշերը՝  +5+8, ցերեկը՝ +21+26 Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +26+28, Սեւանի ավազանում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+26 Լոռիում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+25 Տավուշում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +22+26 Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+26 Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +26+29 Արարատում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31, Արմավիրում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+26 Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +29+31, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+34, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +20+25, Արցախի հովիտներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +30+33 Արցախի նախալեռներում գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+25։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր