00:00:00

Աշոտ Ղուլյանն Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ

17:20, 16 սեպտեմբեր 2019

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին հրավիրել է Արցախ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ նախագահն այդ մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Սիրելի Ալեքսիս Օհանյան, սրտանց Ձեզ հրավիրում եմ այցելել Արցախ՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի ընթացքում: Մենք ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր հայրենիքի այս ներշնչող անկյունում»,- գրել է Ղուլյանը: Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Հայաստանում կմասնակցի ՏՏ համաշխարհային համաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-9-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր