00:00:00

Ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում. Փաշինյանը՝ Արթուր Վանեցյանի գրառման մասին

16:42, 16 սեպտեմբեր 2019

  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Արթուր Վանեցյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը: Վանաձորում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում  լրագրողները հարց ուղղեցին վարչապետին՝ ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր Արթուր Վանեցյանը, որ «հակասում է սպայի արժանապատվությանը»: Փաշինյանն արձագանքեց, որ առաջին անգամ է լսում նման բան: «Ես ասում եմ պաշտոնապես՝ չի եղել մի դեպք, երբ նա ասի, որ որևէ պրոբլեմ ունի սպայի պատվի հետ: Ինձ համար հասկանալի չէ՝ ինչի մասին է նա ասում»,- ասաց նա: Հարցին՝ հրաժարականի պատճառն իրեն հայտնի չէ՞, վարչապետը պատասխանեց. «Հրաժարականի պատճառն ինձ հայտնի է, ես ասացի, չուզեցի ավելի սուր ձևակերպել, փոխադարձ համաձայնության ենք եկել: Ես հրավիրել եմ, զրույց եմ ունեցել, որի արդյունքում ինքը դիմում է գրել: Հիմա ԱԱԾ-ն այն ոլորտն է, որ պիտի հրապարակային քննարկե՞նք սա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր