00:00:00

Փաշինյանը՝ Արարատ Միրզոյանի աղմկահարույց հայտարարության մասին

20:29, 16 սեպտեմբեր 2019 Հասարակություն

Այսօր Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողները  վարչապետին հարց ուղղեցին՝ ինչպե՞ս է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ԱԺ-ն պետք է գնահատական տա ՍԴ՝ սեպտեմբերի 4-ի որոշմանը, արդյո՞ք քաղաքական գնահատականները բավարա՞ր են, թե՞ ոչ: «Ես ողջունում եմ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, չեմ կարծում, թե նա քաղաքական գնահատական նկատի ուներ: Շատ իրավաբաններ կան, որ պնդում էին՝ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ես զգուշավորությամբ էի վերաբերվում այդ հայտարարություններին, բայց ՍԴ երկու անդամների հատուկ կարծիքի հրապարակումն ակնհայտ է դարձնում, որ ՍԴ-ն կայացրել է ապօրինի որոշում: Ինչո՞ւ է կայացրել: Դուք գիտեք՝ ինչու, գիտեք՝ ով է ՍԴ նախագահը: Ես Ձեզ ասեմ՝ այդ որոշումն ընդունած դատավորներից առնվազն երկուսը Մարտի 1-ի հետ ուղիղ կապ ունեն, և անհասկանալի է՝ ինչո՞ւ ինքնաբացարկ չեն հայտնել և ինչո՞ւ են մասնակցել այդ գործով որոշման կայացմանը: ԱԺ նախագահը նկատի է ունեցել, որ պետք է այս իրավիճակը քննարկվի»,- ասաց նա: Փաշինյանը նշեց՝ ՍԴ-ն բոլոր դժբախտությունների հեղինակ է, 96-ից սկսած՝ վերջիններս բոլոր կեղծիքները վավերացնող մասնիկ է: Անդրադառնալով քաղաքական գնահատականին՝ Փաշինյանն ասաց. «Ես էլ տվեցի քաղաքական գնահատական, դրանից իրականությունը փոխվե՞ց»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր