Այսօր Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթացքում շ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ 400 հազար դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտության ի հայտ բերելու համար:
«Ես չեմ կարծում, թե հանուն ճշմարտության ծախսված որևէ գումար կարելի է համարել վատնված», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սկսած առաջին օրվանից՝ կառավարությունը Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակում հարյուր տոկոս թափանցիկ է աշխատում:
«Էլարդի հետ սկայպ-կոնֆերանսի ընթացքում նաև այլ հանգամանքներ պարզվեցին», - ասաց նա:
Վարչապետը նշեց, որ Էլարդից ասել են, թե Ամուլսարի հարցում անվտանգության երաշխավորը «Լիդիան» ընկերությունն է:
Ինչ վերաբերում է ճանապարհը բացելուն, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ունեն դատարանի որոշում ճանապարհը բացելու վերաբերյալ: Փաշինյանը նկատեց, որ Ամուլսարի հացում մինչև վերջ գնալու են ճշմարտության հետևից:
«Ճշմարտությունը ինքը պիտի մեզ բերի այս կամ այն որոշման», - նշեց վարչապետը՝ նշելով՝ հանրությունը պետք է մանիպուլյացիաների չտրվի: