00:00:00

ԱԱԾ նոր տնօրենի թեկնածուներ արդեն կան. կքննարկեմ, որոշումը կկայացնեմ. Նիկոլ Փաշինյան

15:58, 16 սեպտեմբեր 2019

Քիչ առաջ Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր հրաժարականին: Լրագրողներից մեկը մեջբերեց Վանեցյանի հրապարակումից մի հատված, այն է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Լրագրողը խնդրեց մեկնաբանել Վանեցյանի գրառման այս հատվածը: Վարչապետը նշեց՝ Վանեցյանն արդեն պետական պաշտոնյա չէ ու կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունը: Հարցին՝ սա քննադարություն կարելի է համարել Փաշինյանի հասցեին, վարչապետը պատասխանեց՝ դեռևս անձամբ չի կարդացել Վանցյանի գրառումը: «Եթե հարկ լինի մեկնաբանել դա, ապա ես  կմեկնաբանեմ», -  ասաց  Փաշինյանը: Նա ասաց՝ ԱԱԾ տնօրենի թեկնածուներ կան արդեն իսկ: «Կան թեկնածուներ: Կքննարկեմ, այդ որոշումը կկայացնեմ», -  ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր