00:00:00

2020 թ. հունվարի 1-ից մինչև 2021 թ. հունվարի 1-ը Արցախում եւ Հայաստանում կնվազեն ռոումինգի սակագները. վարչապետ

15:11, 16 սեպտեմբեր 2019

2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում եւ Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։ Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից  դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետեւ նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչեւ 30%, Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 45%, տվյալների փոխանցման եւ ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 65%, կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետեւ՝ մինչեւ 75%: Օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» եւ «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային եւ մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ: Վարչապետը շեշտեց՝ այս գործընթացի վերջնական նպատակը, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում եւ Արցախում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր