00:00:00

Դպրոցական դասագրքերի քաշի բեռնաթափում է տեղի ունեցել. վաչապետ

14:43, 16 սեպտեմբեր 2019

Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ընթասցքում այսօր վարչապետ Նիկոլ   Փաշինյանը, անդրադառնալով կրթակավ ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներին,  հայտարարեց՝ դպրոցներում էլեկտրոնային եղանակով գրանցման   միջոցով  գերբեռնված և թերբեռնված դպրոցների թիվը նվազել է: Փաշինյանի խոսքով՝  այս նորամուծությունը գործարկելիս մեծ աղմուկ-աղաղակ բարձրացավ: «Որոշ պաշտոնյաներ հասկացել էին, որ սա իրենց կոռուպցիոն եկամուտներից զրկելու է, բայց արդյունքն ակնհայտ է: Աշակերտական պայուսակների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով իրականացվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-4-րդ դասարանների 16 անվանում, 5 – 12-րդ դասարանների 38 անվանում դասագրքերի քաշի բեռնաթափում՝ դասագրքերը բաժանելով առաջին ու երկրորդ մասերի», -  ասաց վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր