00:00:00

Ինչպես են մաքսազերծվելու մեքենաները հունվարի 1-ից

17:56, 16 սեպտեմբեր 2019

Երրորդ երկրից Եվրասիական տնտեսական միության տարածք անձնական օգտագործման համար ավտոմեքենա ներմուծելիս հունվարի 1-ից մաքսատուրքերն ու հարկերը հաշվարկվելու են միասնական դրույքաչափով` ներառելով մաքսատուրքերի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը` առանց այդ հարկերը տրոհելու: Ինչպես հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը, հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Եթե ավտոմեքենայի թողարկման պահը 3 տարուց ավելի չէ, միասնական մաքսային վճարը հաշվարկվում է ներմուծվող ավտոմեքենայի համար սահմանված արժեքային դրույքաչափով, այսինքն` արժեքի նկատմամբ տոկոսադրույքով, բայց ոչ պակաս, քան ավտոմեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը։ Մասնավորապես, եթե ավտոմեքենայի արժեքը չի գերազանցում 8500 եվրոն, օրինակ 7800 եվրո է, և դրա համար սահմանված է միասնական դրույքաչափ՝ ձեռքբերման արժեքի 54%-ի չափով, միասնական դրույքաչափը կհաշվարկվի այս բանաձևով. ՄԴ = 7800€ x 54% = 4212 €։ Սակայն միասնական դրույքաչափը պետք է լինի ոչ պակաս, քան 2,5 եվրո՝ մեքենայի շարժիչի աշխատանքային ծավալի 1 խորանարդ սանտիմետրի համար: Այսինքն` եթե շարժիչի աշխատանքային ծավալը 2500 խորանարդ սանտիմետր է, հաշվարկը կկատարվի այսպես. 2500սմ3 x 2,5€ = 6250 եվրո:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր