00:00:00

Երկրաշարժից տուժած 457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար համար 2020-ին 3 մլրդ դրամ կհատկացվի. վարչապետ

14:16, 16 սեպտեմբեր 2019

Այսօր Վանաձորում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում վարչապետ  Նիլոկ Փաշինյանն անդրադարձավ   բանակին, զինծառայողներին, սպայական կազմին: Վարչապետը հիշեցրեց՝ 2019թ. հունիսի 1-ին ՀՀ բանակի զինծառայողների աշխատավարձերը բարձրացել են, նաև որոշում է ընդունվել պարտադիր զինծառայողների դրամական ապահովումը 1000-2000 դրամով ավելացնելու մասին: Կառավարության ղեկավարը  հավելեց նաև՝  սպայական և ավագ ենթասպայական զինծառայողներին հնարավորություն է ընձեռվել արտոնյալ հիպոտեկային վարկեր ստանալու վերաբերյալ: Ընթացիկ պրոֆիլակտիկ աշխատանքների շնորհիվ, ըստ Փաշինյանի, զինծառայողների բուժզննման դիմելու, հիվանդանալու դեպքերը նվազել են: Փաշինյանը տեղեկացրեց՝ ՀՀ կառավարությունն Արցախին շուրջ 2.9 մլրդ դրամ աջակցություն կտրամադրի ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար: Վարչապետն անդրադարձավ   երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովվելու խնդրին: «457 ընտանիքի բնակարանով ապահովելու համար համար 2020-ին 3 մլրդ դրամ է հատկացվելու, և  եթե դա բավարար չլինի, էլի միջոցներ կտրամադրվեն», -  վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը: Ա․ Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր