00:00:00

Երևանում 6-րդ հարկից ընկած 2,5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա

15:09, 14 սեպտեմբեր 2019

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա: Փոքրիկը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից արդեն տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Բժիշկները վիճակը գնահատում են միջին ծանրության: ՀԳ. Երբ Արվինին պատմում էինք, որ իրեն օրական հարյուրավոր լավ մաղթանքներ ու աղոթքներ են հղում, կիսատ թողեց խաղը (մի մարդուկ խաղալիք ունի, ոնց հասկացել եմ շատ է սիրում նրան, միշտ կողքին է) ու կիսաժպտալով ասաց` «Thank you» »»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր