00:00:00

Հասմիկ Հարությունյանը վերընտրվել է որպես Դիտորդների խմբի նախագահ

15:42, 13 սեպտեմբեր 2019

2019 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նիստը, որի ժամանակ խմբի նախագահ է վերընտրվել Հասմիկ Հարությունյանը:

 

Հասմիկ Հարությունյանը 2011 թվականին ավարտել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետը: 2011 թվականի մարտ-հունիս ամիսներին սովորել է ՀՀ Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնում:

 

2013 թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից իրականացված «Մարդու իրավունքներ և Ժողովրդավարացում» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիրըԾրագրի շրջանակներում 2012 թվականի սեպտեմբեր-դեպկտեմբեր ամիսներին սովորել է Կիևի Տառաս Շևչենկոյի անվան պետական համալսարանի իավաբանության ֆակուլտետում:

 

2016 թվականից գիտությունների թեկնածուի հայցորդ է ՀՀ Պետական կառավարման ակադեմիայում:

 

ՀՀարությունյանը 2012 թվականի մարտից աշխատանքի է անցել «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ում ՝ զբաղեցնելով իրավաբան-փորձագետի պաշտոնը:

 

2013 թվականի հունվարից «Իրավունքների պաշտպանություն առանց սահամանների» հկ-ի կողմից ընդգրկվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես փորձագետՆույն թվականի հունիս ամսից խմբում ներգրավվել է որպես անդամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր