00:00:00

Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա աղջկա կյանքը

02:12, 13 սեպտեմբեր 2019

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ «Բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը. նա դուրս գրվեց հիվանդանոցից։ «Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս: Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն նրան նորից գրկելու», - բժիշկների հետ զրույցում ասաց մայրը՝ Արաքսին: Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում դժբախտ դեպք էր տեղի ունեցել: Փողոցի թեք հատվածում կայանած առանց վարորդի մեքենան վրաերթի էր ենթարկել 11-ամյա աղջկան: Երեխային տեղափոխել էին Ալավերդու ԲԿ, որտեղ ցուցաբերվել էր առաջին օգնություն, այնուհետև տեղափոխվել էր Վանաձորի ԲԿ: Վիճակի լրջությունը հաշվի առնելով, Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժության գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը մեկնել էին Վանաձորի ԲԿ և տեղի բժիշկների հետ կատարել վիրահատություն` ստոծանու պլաստիկա: Վիճակը կայունանալուց հետո երեխան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել էր Երևան` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Օրեր առաջ երեխայի մոտ արդեն նկատվել էր դրական տեղաշարժ ու գիտակցության էր եկել: Իսկ այսօր արդեն ժպիտը դեմքին դուրս գրվեց ԲԿ-ից: Առողջություն փոքրիկին, շնորհակալություն բժիշկներին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր